Սրբապի՛ղծ, չենք ուզում, որ գաս մեր երեխաների շիրիմին, նրանց սպանեցիր, հիմա էլ դերասանի նման չոքում ես. զոհվածի հայրը՝ Փաշինյանին
«Սրբապի՛ղծ, չենք ուզում, որ գաս մեր երեխաների շիրիմին, մի՛ արի, այդ 4 քառակուսին մեր սեփականությունն է, չենք ուզում, մի՛ արի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում վրդովված ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահե Սահակյանը։
Նրա խոսքով՝ այստեղ գտնվող բոլոր ծնողները համաձայն են իր հետ։ «Քանի դու կաս, մեր այս սրբավայրը պղծվում է, քո ձեռքով սպանել ես այս երեխաներին, հիմա դերասանի նման գալիս, չոքում ես։ Ղալաթ ես անում, որ գալիս ես։ Մեր տղաների շիրիմները պետք է մաքուր մնան, նրանք պայքարել են հանուն մեր ապագայի, իմ տղան պայքարել է իր, ծնողների, քույրերի համար, բոլորի համար ու իրենց կյանքը տվել են մեզ համար։ Այս սրբապիղծները չպետք է գան, թող Ազգային ժողովի՝ ախոռի դուռը փակեն, ամեն մեկն էլ մի ավտոմատ կամ փայտ վերցրած գնան սահման։ Ջերմուկում թուրքն ընդմամենով 12 հոգով սահմանը 10 կմ-ից սարքել են 4.5 կմ»,- ասաց նա։
Վահե Սահակյանն անդրադարձավ նաև այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կարմիր բերետավորների գործողություններին։
«200 կարմիր բերետավոր տղամարդկան ձեռքերը ոլորում են հերիք չէ, կանանց մայրերի ձեռքերն էլ են ոլորել։ Հազար ամոթ իրենց»,- նշեց նա՝ հավելելով, որ զոհվածների մայրերից մի քանիսը մարմնական վնասվածք են ստացել։
Վահե Սահակյանի խոսքով՝ սև և կարմիր բերետավորները պետք է պատասխան տան օրենքի առջև։
«Խելագարն ասել է չէ՝ օրենքի առջև բոլորը հավասար են։ Տղերքը զոհվել են, որ հիմա իրենց ծնողների ձեռքերն ոլորեի՞ն։ Ես ուզում էի Աննային (նկատի ունի զոհված զինծառայող Աննա Մկրտչյանին-խմբ.) օգնել, որ ձեռքերը ոլորելով տանում էին, բայց հետևից ինձ էլ բռնեցին տարան։ Ամոթ ձեզ։ Եթե որևէ մեկը ծաղիկ դներ իմ տղայի շիրիմին, նշանակում է՝ կպղծվեր իմ երեխայի գերեզմանը։ Ես ասում եմ՝ Անահիտ Ավանեսյանին Արսեն Թորոսյանի պետք է գնդակահարեն, ինքը պետք է բերի իմ տղայի շիրիմին ծաղիկ դնի՞»,- ասաց Վահե Սահակյանը։
Նշենք, որ Վահե Սահակյանի որդին՝ Ժորա Սահակյանը զոհվել է 2020 թ-ի հոկտեմբերի 30-ին Մարտունիում։ Նրա հետ զոհվել են նաև զինակից 19 ընկերները։
Հարակից հրապարակումներ`
- «Այս խայտառակության հեղինակը՝ Նիկոլ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա»
- Խմել են մեր տղաների արյունը, հիմա գալիս են «Եռաբլուր», որ ինչ անե՞ն, ուրախանա՞ն. զոհվածի մայր
- Զոհված զինծառայողները մայրերն Անահիտ Ավանեսյանին թույլ չեն տալիս ծաղիկներ դնել շիրիմներին
- Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները
- Զոհված զինծառայողների՝ «Եռաբլուրից» բերման ենթարկված մայրերից 2-ն ունեն մարմնական վնասվածքներ. փաստաբան
- Կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով «Եռաբլուր»-ից բերման ենթարկեցին զոհվածների հայրերին ու մայրերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին