Ոստիկանություն. Ոստիկանության գործողություններն ուսումնասիրվում են
Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ:
Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին:
Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով:
Չմոռանանք, որ ոստիկանությունը առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության և անկախության համար մղվող պայքարի, և Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաև ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ:
Եռաբլուրը բոլորիս սրբատեղին է և բոլորինս են չնվազող ցավն ու խորին խոնարհումը մեր հերոսների պայծառ հիշատակի առաջ»։
Հարակից հրապարակումներ`
- Եռաբլուրից խնդրեցինք երկնավորից՝ հեռացնի մեր երկրի սահմաններից պատերազմի չարիքը. Վեհափառ
- Սրբապի՛ղծ, չենք ուզում, որ գաս մեր երեխաների շիրիմին, նրանց սպանեցիր, հիմա էլ դերասանի նման չոքում ես. զոհվածի հայրը՝ Փաշինյանին
- «Այս խայտառակության հեղինակը՝ Նիկոլ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա»
- Էլինար Վարդանյան. Ավելի գռեհիկ բան դժվար է պատկերացնել
- Խմել են մեր տղաների արյունը, հիմա գալիս են «Եռաբլուր», որ ինչ անե՞ն, ուրախանա՞ն. զոհվածի մայր
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան