Քաղաքական 11:29 21/09/2022 Հայաստան

Հարութ Սասունյան. Ադրբեջանի զանգվածային հարձակումը Հայաստանը դարձրեց աշխարհի կիզակետը

Անցյալ շաբաթ Հայաստանի արևելյան սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի զանգվածային հարձակման ժամանակ զոհվել է ավելի քան 200 հայ զինվոր և խաղաղ բնակիչ։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը հավելյալ տարածքներ է զիջել Ադրբեջանին։

Ադրբեջանական կողմի հրահրած այս հարձակումը հաջորդում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, երբ Ադրբեջանը բռնագրավեց Արցախի մեծ մասը և սպանեց հազարավոր հայ զինվորներ։

Այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանը պարբերաբար հարձակումներ է իրականացնում Արցախի հայ բնակչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանական զինուժը Հայաստանի սահման ներթափանցել է 2021 թ․  մայիսի 12-ին և մինչ օրս այնտեղ է։

Հանդիպելով քաղաքականապես և ռազմական առումով թույլ Հայաստանին՝ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, բիրտ ուժ կիրառելով ճնշում է գործադրում հավելյալ զիջումներ կորզելու համար, որոնք ներառում են արցախահայության մնացորդների վերացումը և ավելի մեծ հայկական տարածքների բռնագրավումը։ Բացի այդ, Ադրբեջանը բազմիցս պնդում է, որ Հայաստանն ընդունի այն, ինչը նա անվանում է «Զանգեզուրի միջանցք», որը ենթադրում է ադրբեջանական ինքնիշխանություն Ադրբեջանից դեպի Նախիջևան  Հայաստանի միջով անցնող ծրագրված ճանապարհի վերաբերյալ:

Մինչ Հայաստանի վարչապետը շարունակաբար հայտարարում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և Թուրքիայի հետ սահմանը բացելու իր ցանկության մասին, այս երկու թշնամական երկրները շարունակում են սպառնալիքներ հնչեցնել՝ ուժով հասնելու իրենց պահանջներին։

Հայաստանն ակնկալում է պաշտպանված լինել ՀԱՊԿ-ի կողմից (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն), որի կազմի մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ ՀԱՊԿ-ը փոխադարձ պաշտպանության պայմանագիր է, որը բոլոր անդամներից պահանջում է պաշտպանել իրենցից որևէ մեկին արտաքին ուժի հարձակումից: 2020 թ․ պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը չպաշտպանեց Արցախը, քանի որ այն Հայաստանի մաս չէր կազմում։ Թեև անցած շաբաթվա հարձակումը ակնհայտորեն Հայաստանի տարածքում էր, ՀԱՊԿ-ը չհասավ Հայաստանին պաշտպանության։ Ուկրաինայում ռուսական ուժերի ներգրավվածության պատճառով նախագահ Պուտինը չի ցանկանում է, ոչ էլ ի վիճակի է իր զորքերը ուղարկել երկրորդ ռազմաճակատ։ Ընդհակառակը, Ռուսաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, որոնք Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր են, քան Հայաստանը, հատկապես այն ժամանակ, երբ Ռուսաստանը մեկուսացված է արևմտյան աշխարհից։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի այլ ղեկավարների հետ միասին հավաքվել էին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Հայերը հուսալքվել էին Պուտինի և Ալիևի խիստ սիրալիր հանդիպման և Պուտինի ու Էրդողանի թևանցուկ զբոսանքի տեսանյութերը դիտելուց: Առաջին անգամ Հայաստանի կառավարության մի քանի բարձրաստիճան անդամներ իրենց հիասթափությունն արտահայտեցին ՀԱՊԿ-ի անգործության վերաբերյալ, այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ներկայիս նախագահն է։

Հայաստանի հարևան երկրներից երկուսը ցույց են տվել իրենց փոխադարձ հակասական դիրքորոշումները՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։ Իրանը իր զորքերը կուտակել է Հայաստանի հարավային սահմանին և բազմիցս հայտարարել, որ անընդունելի է բռնի ուժով Իրան-Հայաստան սահմանի փոփոխությունը։ Մյուս կողմից, Թուրքիան իր զորքերը կուտակել է Հայաստանի արևմտյան սահմանին այն բանից հետո, երբ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին՝  կեղծորեն դատապարտելով Հայաստանին Ադրբեջանի վրա հարձակում նախաձեռնելու համար:

Հայերը գոհ էին, որ միջազգային հանրությունը վերջապես սկսեց ուշադրություն դարձնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված հարձակումներին։ Ֆրանսիայի հրավերով և Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անցած շաբաթ երկու նիստ անցկացրեց՝ մեկը բաց, մյուսը փակ՝ քննարկելու Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Հայերը դժգոհ էին, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր բացառապես Ուկրաինայի պատերազմի վրա՝ անտեսելով Հայաստանի ծանր վիճակը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները (Ֆրանսիա, Հնդկաստան, Ալբանիա, Գաբոն, Նորվեգիա, Իռլանդիա, Քենիա, Չինաստան, Մեքսիկա, Գանա, Բրազիլիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ և Ռուսաստան), ի հավելումն Հայաստանի և Ադրբեջանի, ելույթ ունեցան ռազմական գործողությունների վերաբերյալ։ Միայն Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան իրավիճակը որակեցին որպես հարձակում Հայաստանի սահմանների ներսում։ Խորհրդի մնացած անդամները հորդորեցին Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց Ադրբեջանին որպես նախահարձակ անվանելու։

Մեկ այլ դրական զարգացում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի անակնկալ այցը Հայաստան, Կոնգրեսի երեք այլ հայամետ անդամների հետ միասին։ Հաշվի առնելով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անգործության վերաբերյալ հիասթափությունը՝ հայերը ջերմորեն ընդունեցին խոսնակին, որը հանդես եկավ շատ աջակցող ուղերձով՝ դատապարտելով Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակման համար։ Երբևէ Հայաստան այցելած ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյային՝ Փելոսիին տեսել են արցունքն աչքերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: Նա նաև այցելել է խորհրդարան, հրավիրել ասուլիս և հանդիպել պաշտպանության նախարարի ու վարչապետ Փաշինյանի հետ։

Ողջունելի զարգացում է Հայաստանի հարաբերությունների ընդլայնումը հնարավորինս շատ աջակից երկրների հետ։ Սակայն ոչինչ չի կարող փոխարինել Հայաստանի՝ սեփական զինված ուժերն ուժեղացնելու միջոցով պաշտպանվելու կարողությանը։ Ուրիշ ոչ ոք դա չի անի Հայաստանի համար։ Հայերը պետք է հրաժարվեն այն համոզմունքից, որ նրանց կփրկի դրսի ուժը՝ լինի դա ռուսը, թե ամերիկացին։ Ոչ ոք չի փրկել և չի փրկելու։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:55
ԱԺ մի քանի պատգամավորի գնահատականը համարում ենք սուբյեկտիվ. «Շողակաթ» ՀԸ
«Շողակաթ» հեռուստաընկերությունը պարզաբանում  է տարածել հոռուստաընկերության  վերաբերյալ ԱԺ-ում հնչած գնահատականների...
Աղբյուր` Panorama.am
21:51
Լրագրող Վահե Մակարյան. ԱԺ նախկին որևէ նախագահ իրեն թույլ չէր տալիս լրագրողի հասցեին որևէ անպարկեշտ արտահայտություն
«Տաս տարուց ավելի  լուսաբանում եմ խորհրդարանի աշխատանքը, տեսել եմ Ազգային ժողովի մի քանի նախագահ, անկախ այդ մարդկանց քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:34
Նարեկ Սարգսյանը ՔԿՀ-ից ազատ արձակվեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ արձակվեց՝ պատժի կրումից հետո։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
21:24
Բռնապետական իշխանությունները մեծ եռանդով շարունակում են մեր կրթական համակարգի կուսակցականացում. Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:43
Այո, ես պատճառ եմ եղել, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու․ Բագրատ Սրբազան
«Այո, ես պատճառ եմ եղել կամ իմ ոչ ամբողջական վերլուծության արդյունքով է, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ոստիկանապետի նկարները կրկին հայտնվել են Երևանի փողոցներում
«Սրբազան պայքարը» լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Կրկին ոստիկանապետի նկարներն են հայտնվել Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ի՞նչ կլինի ԱՄՆ-ի կանաչ տնտեսության հետ ընտրություններից հետո․ Euronews
Արդյո՞ք ԱՄՆ-ը կմնա եվրոպական էլեկտրական մեքենաների հիմնական շուկա: Թե՞ կզարգացնեն իրենց արտադրությունը։ Euronews-ի փոխանցմամբ՝ մոտենում են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է արտերկիր այցի ընթացքում
«Անկեղծ ասած` դեռ Սրբազանին չեմ հանդիպել և ոչնչից տեղյակ չեմ: Բայց չեմ էլ կարծում, որ որևէ մեկը, բացի իրենից, այս հարցերին կարող է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Էրդողան․ Ամբողջովին դադարեցրինք առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին՝ որակելով դրանք որպես «դարի ամենադաժան...
Աղբյուր` Panorama.am
19:32
Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում «GAZelle» -ը բախվել է ավտոմեքենային և կողաշրջվել, կան տուժածներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 15:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29 գագաթնաժողովին, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։ Իրանի նախագահը կգլխավորի...
Աղբյուր` Panorama.am
19:07
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև. Լրագրողը մանրամասներ է հրապարակել
Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում միջադեպ  է գրանցվել «Մեդիահաբ»-ի լրագրող Վահե Մակարյանի և Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մեղրաշեն բնակավայրի 30-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29–ամյա համագյուղացուն
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են...
Աղբյուր` Panorama.am
18:43
Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ 2024թ․ նոյեմբերի 4-ին ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թբիլիսիում երթ է ընթանում
«Սադգուրիս մոեդանի» հրապարակում հավաքված ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու նրանց համախոհները շարժվում են դեպի Ռուսթավելիի...
Աղբյուր` Panorama.am
18:28
ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ
Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
18:10
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճած մեդալներով հայրենիք կվերադառնաա վաղը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք կվերադառնաա նոյեմբերի 5-ի`...
Աղբյուր` Panorama.am
17:49
Աննա Հակոբյանի հրավիրած խնջույքին մասնակցել է նաև «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրավիրած Խնջույքին մասնակցել է  նաև  «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Հնդկաստանում ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-29 ինքնաթիռը երկուշաբթի օրը վթարի է ենթարկվել պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուն հասցրել է լքել...
Աղբյուր` Panorama.am
17:09
Զախարյանը նախատեսում է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպմանը
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մարզվում է «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբում և պատրաստվում է մասնակցել նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ինչ պայմաններում են շաուրմա պատրաստել Ֆուչիկի փողոցի սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նշան Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք....
Աղբյուր` Panorama.am
16:27
Վրաստանի նախագահի խառնաչկությունը՝ հեռանալուց առաջ. Սարգսյան
«Վրաստանի նախագահը վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից՝ Ջավախքի շրջաններում կրած խայտառակ պարտության և ՀՀ իշխանությունների՝ Վրաստանի ընտրված իշխանություններին շնորհավորելու համար»
Աղբյուր` Panorama.am
16:17
Անձրևատարները նույն կոյուղատարների հորոխպոր տղերքն են. Տիգրան Ավինյան
«Ինձ հարյուրավոր մարդիկ նամակներ են գրում, որ թափառող շների վիճակը ոչ թե լավանում է, այլ հակառակը։ Տանում են դրանց ստերջացնում են՝ավելի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Քաղաքական մեկնաբան. Վրաստանի նախագահի գործողությունը մեղմ ասած սադրիչ է
«Վրաստանի նախագահն իր ֆեյսբուքյան անձնական էջում տարածել  է վրացական տուրգործակալության մի գովազդ, որտեղ Հայաստանի Լոռու մարզի...
Աղբյուր` Panorama.am
15:59
Լոռու մասին Զուրաբաշվիլիի կիսած հրապարակման հետքերով
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած երկրի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին անցած ուրբաթ օրը ֆեյսբուքյան իր անձնական էջում...
Աղբյուր` Panorama.am
15:50
ՔՊ-ն արդեն ունի Գյումրիի քաղաքապետի իր թեկնածուն
Գյումրիի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է։ ...
Աղբյուր` Panorama.am
15:29
Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա» մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Gol Digital-ը։...
Աղբյուր` Panorama.am
15:20
Մարությանի թիմակիցն Ավինյանին տարրական մաթեմատիկա է սովորեցնում
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ  Իոսիֆ Կուբատյանը գրում է. «Մաթեմատիկա փոքրերի համար հատուկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}