ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է սահմանային դեէսկալացիայի միջոցառումները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը գլխավորում է կազմակերպության առաքելությունը Հայաստանում, չորեքշաբթի ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է ՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի նախաձեռնած սահմանին լարվածության թուլացման հետագա միջոցառումները։ Այդ մասին լուր է հրապարակել ՏԱՍՍ-ը
«Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված հանգամանքներում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները»,-ասվում է ՀԱՊԿ Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Կազմակերպությունից հայտնել են որ ՀԱՊԿ առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիտորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ, ։
ՀԱՊԿ առաքելությունը գլխավոր քարտուղարի գլխավորությամբ երեքշաբթի օրը ժամանել է Հայաստան՝ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն։ Առաքելության առջև խնդիր է դրված գնահատել ներկա իրավիճակը, զեկույց պատրաստել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկներ մշակել հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածությունը թուլացնելու համար։ Երկուշաբթի օրը Հայաստանում աշխատանքն ավարտեց կազմակերպության առաքելության առաջավոր խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 19-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարությունում ասվում է, որ զոհերի և անհայտ կորածների թիվը 207 է։ Զոհվածների թվում կա քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան
- ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը Հայաստանից մեկնել է Մոսկվա
- Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին
- ՀԱՊԿ-ն կարևոր դեր կխաղա իրադրության կայունացման գործում․ Սերգեյ Կոպիրկին
- ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը Հայաստանում է
- ՀԱՊԿ առաքելությունն այսօր երեկոյան Երևան կժամանի
- ՀԱՊԿ առաքելությունը կժամանի արդեն վաղը.Արարատ Միրզոյան
- ՀԱՊԿ առաքելությունը դեռ Հայաստանի և Ադրբեջանի սահման չի հասել. Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան