Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
Եռաբլուր զինվորական պանթեոնում նոր փոսեր են արվել։ Այս օրերին Հայաստանի տարբեր բնակավայրերում հողին են հանձնում սեպտեմբերի 13-ի գիշերը թշնամական Ադրբեջանի հարձակման հետևանքով անմահացած զինծառայողների, կամավորների մարմինները։
Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող։Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:
Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
Հարակից հրապարակումներ`
- Սերյոժա Ստեփանյան. Պատերազմում անմահացածը
- Թշնամին ևս 95 զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին
- Պատերազմում անմահացածները. Կարեն Գասպարյան, Շավարշ Մարգարյան
- Նիկոլ Փաշինյան. Զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի
- Անմահները. «Ինձ համար բանակը ամենակարևորն է ներկայիս դրությամբ»
- Գերության մեջ անմահացած Դավիթ Գիշյանը
- Բացառիկ խիզախները. Անմահ կին զինծառայողներն ու աշխարհազորայինները
- Անմահները. Թշնամու կրակը վերցրել են իրենց վրա
- Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի. ՊՆ «Արմենպրես»
- Անմահների բանակի նոր զինվորները
- Դավիթ Ներսիսյան. Պատերազմում անմահացածը
- Կատակասեր, ժպտերես ու առույգ. Այսպես են հիշում երեկ անմահացած Էդմոնին
- Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց
- Փաշինյան. Այս պահի դրությամբ ունենք 49 զոհ, բայց այս թիվը վերջնական չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան