«Զարթոնք». Անհրաժեշտ են անհապաղ գործողություններ՝ ապահովել համազգային համախմբում
«Զարթոնք» Ազգային Քրիստոնեական կուսակցության ուղերձը անկախության օրվա առթիվ տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձն է:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է իր պատմական հայրենիքում անկախ պետություն ունենալու համար:
Այժմ, երբ այդ երբեմնի երազանքն իրականություն է, մենք խնդիր ունենք անկախության հարատևության ապահովման գործում:
Մեր հազարամյա պատմությունից մեզ հայտնի են ազգային արհավիրքների բազմաթիվ դեպքեր, որոնց հիմքում հաճախ եղել են՝ ազգային պառակտվածությունը, անպատասխանատու իշխանատենչությունը և սեփական ուժերին ապավինելու փոխարեն այլոց վրա հույս դնելը:
Այսօր, երբ մեր ինքնիշխան պետությունը կանգնած է ժամանակի ծանր մարտահրավերների առջև՝ կրկին մեր հասարակությունը պառակտված է։ Մինչդեռ իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է ճիշտ հակառակը՝ կուռ միասնություն:
Անհրաժեշտ են անհապաղ գործողություններ՝ ապահովել համազգային համախմբում, բացառելով ապազգային ուժերին, հասարակությանը պատրաստել ինքնապաշտպանության (դրա այլընտրանքը ցեղասպանվելն է):
Սիրելի հայրենակիցներ, այսօրվա մեր միաբանվելու և միասնաբար առկա մարտահրավերներին հակազդելու ունակությունով է պայմանավորված մեր լինելիության հարցը։ Կկարողանանք հանդես գալ որպես մի բռունցք դեմքով դառնալով դեպի Աստված՝ կապահովենք պատմական հայրենիքում մեր հետագա գոյությունը, չենք կարողանա, ապա կրկին կհալածվենք, կկոտորվենք, կարտագաղթենք։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետոթյան անկախության երաշխավոր հայ զինվորը:
Հավերժ խոնարհում հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր հերոսներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան