Համազգեստ, որն այսօրվանից կրելն այլևս անպատվություն է․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․
«Համազգեստ, որն այսօրվանից կրելն այլևս անպատվություն է։ Այս համազգեստը կրող մարդիկ ՀՀ Անկախության օրը (Ազգային տոն) Եռաբլուր փառքի պանթեոնում հարձակվել և բռնություն են կիրառել զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ։
Այս համազգեստի պատիվն ու արժանապատվությունը հնարավոր է վերականգնել միայն այն ոստիկանների համար, ովքեր առավոտյան իրենց ղեկավարներին կներկայանան Ոստիկանության ծառայությունից ազատման զեկուցագրերով։ Նրանք, ովքեր կշարունակեն իրենց ծառայությունն այս թշնամական ռեժիմին, կարժանանա հասարակական պարսավանքի, պատժի և պատասխանատվության։
Հ.Գ. Հիշում եմ ՝ 80-ականների վերջին մի պահ կար, երբ ոստիկանները վախենում էին համազգեստով դուրս գալ փողոց»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան