Էլբակյան. Ջերմուկը, որով պիտի իբր ապրեինք, հայաթափվում է
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.
«ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21
• Հայաստանի անկախացման օրերին իշխանության տեր դարձածներն արդեն իսկ գցում էին երկրի գաղութացման հիմքերը։ Արևմուտքի պարտադրած «շոկային թերապիայի» արդյունքում ոչնչացվում էր երկրի արդյունաբերական ներուժը, փակվում ատոմակայանը, փոշիացվում հողային ֆոնդը։ «Բա ո՞նց ենք ապրելու» հարցին ՀՀՇ-ականները հորինել էին հրաշագործ պատասխան՝ «Ջերմուկ կծախենք, Ջերմուկով կապրենք»։
• Այս պատմությունը լավագույն ցուցիչն է, որ եթե չի իմաստավորվում երկրի գոյության նպատակը և օտարների թելադրանքով պատրաստի «կաղապարներ» են պատճենվում, այդ անկախությունը չի կայանում, արդյունաբերությունն այդպես էլ չի վերականգնվում, գյուղացիներին քշում են քաղաք, իսկ Ջերմուկը, որով պիտի իբր ապրեինք, հայաթափվում է։
• Հայաստանը պետք է լինի քաղաքական հայերի մեծացող հայրենիքը՝ տեղ, որտեղ հայկական ինքնությունը, մշակույթը, եկեղեցին կունենան զարգացման անփոխարինելի հնարավորություններ։ Իսկ այս ամենն ապահովելու համար պետք են գրագետ, ուսյալ և հայրենասեր հայեր»։
Հարակից հրապարակումներ`
- Ջերմուկում զննվել է թշնամու հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք
- Ադրբեջանցիները Ջերմուկից քանի կմ-ի վրա են, բա դա խայտառակություն չէ՞. Սերժ Սարգսյան
- Այս պահին չի շիջվել Ջերմուկի մի ծխացող տարածքը, քանի որ դիտարկվում է թշնամու կողմից.ԱԻՆ փոխնախարար
- Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
- Ջերմուկը՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան