Եռաբլուրից խնդրեցինք երկնավորից՝ հեռացնի մեր երկրի սահմաններից պատերազմի չարիքը. Վեհափառ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է։
«Անկախության այս օրը մենք հոգևոր դասի հետ միասին եկել ենք Եռաբլուրի այս նվիրական վայր, ուր հանգչում են նահատակ մեր զավակները` նրանց հիշատակին խոնարհում բերելու և աղոթք մատուցելու։
Մենք մեր հայցն առ Աստված բարձրացրեցինք՝ խնդրելով երկնավորից, որ հեռացնի մեր երկրի սահմաններից պատերազմի չարիքը, և հեղի մեր ժողովրդի կյանքից ներս խաղաղություն, որպեսզի ազգիս զավակներն ապրեն ստեղծագործ կյանքով, բարօրության մեջ, սիրով և միաբանությամբ:
Տերը թող օգնական և պահապան լինի մեզ, զորացնի մեր երկիրը՝ պաշտպանելու և ապահովությունն ու անվտանգությունն ուղեկից դարձնելու մեր ժողովրդին մեր կյանքի բոլոր ժամանակներում։
Աստված օգնական և պահապան ազգիս հայոց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Երկրորդը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան