Կրեմլը մեկնաբանել է Բորելի խոսքերը՝ ռուսների հարցով տրիբունալ ստեղծելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի խոսքերը Ուկրաինայի պատերազմաի համար պատասխանատվության ենթարկելու նպատակով ռուսների դեմ տրիբունալ ստեղծելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է «Գազետա ռու»-ն:
«Բորելը, ցավոք, մեզ մոտ՝ որպես դիվանագիտության ղեկավար, չունի համապատասխան հեղինակություն կապված իր հայտարարությունների հետ, ուստի մենք նրա բոլոր խոսքերին համապատասխան վերաբերվում ենք։ Մենք ցանկանում ենք եվրոպացի դիվանագետներին խորհուրդ տալ 2014 թվականից սկսած ուշադրություն դարձնել Ուկրաինայի հանցագործություններին, որոնք կարող են դառնալ տրիբունալի պատճառ։ Բորելը երբեք չի հետաքրքրվել սպանված մարդկանց և երեխաների ճակատագրով»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը հայտարարել էր անկախ դատարան ստեղծելու անհրաժեշտության մասին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների համար ռուսներին «պատասխանատվության ենթարկելու նպատակով»։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սմիրնովն ասել է, որ երկրի իշխանությունները աջակցում են «Նյուրնբերգյան տրիբունալի մոդելին»՝ «բարձր քաղաքական և ռազմական ղեկավարությանը» պատասխանատվության ենթարկելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա