«Այս խայտառակության հեղինակը՝ Նիկոլ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա»
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունն այսօր տեղի ունեցածի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Այսօր, սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը` «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանական բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ, այդ թվում և մայրեր:
Բերման ենթարկված մայրերից երկուսն ունեն վնասվածքներ: Փորձ է արվել բերման ենթարկել նաև դեպքի վայրում գտնված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին, որի նկատմամբ ևս բռնի ուժ է կիրառվել:
Հատուկ ընդգծում ենք, որ հերոսների մայրերին բերման են ենթարկել տղամարդ ոստիկանները:
Կատարվածը ողբերգություն է, կատարվածը հայոց պետականության և հայ մարդու ամոթն ու խայտառակությունն է, և այս ամոթի և խայտառակության անունը Նիկոլ Փաշինյան է:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան և միջազգային կառույցների համար հատուկ ընդգծում ենք, որ բերման ենթարկվելուց առաջ և այդ պահին ծնողները որևէ հակաիրավական կամ բռնի գործողություն չեն կատարել:
Ոստիկանները խոչընդոտել են նաև լրագրողների և օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:
Հայերենում և որևէ լեզվում կատարվածը բնորոշող արտահայտություններ և բառեր չկան:
Դատապարտում ենք տեղի ունեցածը և մեկ անգամ շեշտում, որ այս խայտառակության հեղինակը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա:
Միաժամանակ ոստիկանությանը, ուժային մյուս կառույցներին կոչ ենք անում դադարեցնել Հայաստանի պատիվն ու հեղինակությունն արատավորող, սպայի պատիվն արատավորող հրամանների կատարումը և կանգնել ոչ թե գործող վարչախմբի, այլ հայ ժողովրդի, այդ ժողովրդի համար զոհված տղերքի ընտանիքների և մեր պետության կողքին»։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Ավելի գռեհիկ բան դժվար է պատկերացնել
- Խմել են մեր տղաների արյունը, հիմա գալիս են «Եռաբլուր», որ ինչ անե՞ն, ուրախանա՞ն. զոհվածի մայր
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները
- Մխիթար Գալեյանի հայր. Մտածում եմ՝ կարո՞ղ է արտաշիրիմում անեմ, վերցնեմ տղայիս ու այս երկրից գնամ
- Կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով «Եռաբլուր»-ից բերման ենթարկեցին զոհվածների հայրերին ու մայրերին