Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի կոչից հետո Չինաստանը բանակցությունների կոչ է անում
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին կոչը, ասել է, որ Չինաստանը Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հետևողական է և հստակ։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում երկխոսության և բանակցությունների մեջ մտնել՝ դադարեցնելու մարտերը և գտնելու ուղիներ՝ լուծելու բոլոր կողմերի անվտանգության օրինական մտահոգությունները», -ասել է չինացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ այսօրՎլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել՝ հավելելով, որ մոբիլիզացիոն աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 21-ից։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ նրանք, ովքեր ծառայել են, ունեն ռազմական մասնագիտություն և մարտական փորձ, ենթակա են մասնակի մոբիլիզացիայի։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել
- ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինայի 5 միլիարդ եվրոյի վարկը
- Կրեմլը պատասխանել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման մասին հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան