Գոնե այսօրվա դեպքից հետո ինքներդ ձեզ սթափության կոչ արեք․ Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր Եռաբլուրում որդեկորույս մայրերի հանդեպ արված քայլը ոչ թե բարոյականության կարմիր գծերի հատում էր, այլ հենց բարոյականության ոչնչացում: Ոչինչ չէր լինի եթե պետականությունն ու անկախությունը կործանման հասցրած իշխանավորները տեղի տային ծնողների պահանջին և չունենային «մտահոգ» դեմքերով հերթական խմբակային նկարը: Իսկ նման անբարո հրաման տվողներին և կատարողներին ասեմ, որ ձեր «վաստակած» հացի մեջ անեծք և արյուն կա:
Տպավորություն է, թե ընդհանուր տեմպի տակ ընկած ձեզնից շատերը արդեն չեն գիտակցում, թե ինչ են անում. գոնե այսօրվա դեպքից հետո ինքներդ ձեզ սթափության կոչ արեք: Ամեն ինչ վերջ ունի և հետո ի՞նչ պատասխան եք տալու այս ամենի համար, իսկ այս և այլ դեպքերի հետ կապված ձեզ հարց տվողներ հաստատ լինելու են:
Հ.Գ. որպեսզի անուղղելի լավատեսի տպավորություն չթողնեմ, ասեմ, որ խոսքս չի վերաբերվում բարոյականության և տրամաբանության հետ իրենց կապը վերջնական ու հավետ խզած որոշներին կամ ոմններին»:
Հարակից հրապարակումներ`
- Սրբապի՛ղծ, չենք ուզում, որ գաս մեր երեխաների շիրիմին, նրանց սպանեցիր, հիմա էլ դերասանի նման չոքում ես. զոհվածի հայրը՝ Փաշինյանին
- «Ծնողները թույլ չեն տվել, որպեսզի, իրենց կարծիքով, իրենց որդիների մահվան մեջ մեղավոր անձը գա իրենց զավակների շիրիմներին». փաստաբան
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները
- «Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք՝ ինչի ե՞ն այս անաստվածները ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան մեր զինծառայողները»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան