«Սուրմալու»-ում պատի փլուզման հետևանքով տուժածներն ունեն սալջարդեր ու քերծվածքներ․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են․
««Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։
Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ»:
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը»,- հայտնում է նա։
ԱԻՆ-ից նաև տեղեկացնում են, որ ըստ նախնական տվյալների, կա 3 տուժած, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին