Թբիլիսին, Բաքուն, Կիևը և Քիշնևը ազատ առևտրի բարելավման արձանագրություն են ստորագրել
Նյու Յորքում Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության նիստում Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի (ՎՈՒԱՄ) արտաքին գործերի նախարարները ստորագրել են արձանագրություն ապրանք արտադրող երկրի որոշման կարգի վերաբերյալ՝ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շրջանակներում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում, Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ) արտաքին գործերի նախարարները անցկացրել են Նախարարների խորհրդի 39-րդ նիստը: 39-րդ հանդիպման շրջանակում ստորագրվել է արձանագրություն ապրանք արտադրող երկրի որոշման կարգի մասին՝ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։
«Բացի այդ, երկրները ստորագրել են հյուպատոսական հարցերում փոխօգնության մասին կոնվենցիա։ Չորս երկրների արտգործնախարարները ընդգծել են միջազգային հարթակում համակարգված գործողությունների կարևորությունը»,-հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։
ՎՈՒԱՄ կազմակերպությունը ստեղծվել է 1997թ.: 1999 թվականից մինչև 2005 թվականը ներառել է նաև Ուզբեկստանը։ Կազմակերպության հիմնական խնդիրներն են ժողովրդավարության ամրապնդումը, կայուն զարգացման ապահովումը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը։ Երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2002թ.:
Հարակից հրապարակումներ`
- «Վրաստանի բանկ» ներխուժած զինված անձը 2 մլն դոլարի հետ պահանջել է ուղղաթիռ, կարթ և Ռուսաստանի դրոշ
- ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինայի 5 միլիարդ եվրոյի վարկը
- Վրաստան ցորենի ներմուծումը թանկացել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները