Վրաստանում շնորհակալություն են հայտնել ոստիկաններին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել ոստիկաններին Քութայիսիի «Վրաստանի բանկի» (Bank of Georgia) մասնաճյուղում անցկացված հաջող միջոցառման համար։ Պապուաշվիլիի գնահատմամբ՝ ոստիկանության աշխատակիցները վտանգել են իրենց կյանքը՝ ապահովելու պատանդ վերցված քաղաքացիների անվտանգությունը։
«Նրանց յուրաքանչյուր սխրանքը գուցե չնկատենք կամ չտեսնենք, բայց սա նրանց ամենօրյա գործունեությունն է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ոստիկանությանը կատարած աշխատանքի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Պապուաշվիլին:
Aliq.ge-ն գրում է, որ Քութաիսիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակվողին այսօր պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի։ Մեղադրվողը՝ Գրիգոլ Նարսիան, այժմ գտնվում է քննչական մեկուսարանում։
Սեպտեմբերի 20-ի առավոտյան զինված անձը ներխուժել է բանկի մասնաճյուղ և պատանդ վերցրել 12 քաղաքացու՝ պահանջելով 2 մլն դոլար և ուղղաթիռ:
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. Բարեփոխելու փոխարեն իշխանությունը Ոստիկանությանը ծառայեցնում է իր քաղաքական շահերին
- Ոստիկանություն. Ոստիկանության գործողություններն ուսումնասիրվում են
- Խմել են մեր տղաների արյունը, հիմա գալիս են «Եռաբլուր», որ ինչ անե՞ն, ուրախանա՞ն. զոհվածի մայր
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները
- Զոհված զինծառայողների՝ «Եռաբլուրից» բերման ենթարկված մայրերից 2-ն ունեն մարմնական վնասվածքներ. փաստաբան
- Կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով «Եռաբլուր»-ից բերման ենթարկեցին զոհվածների հայրերին ու մայրերին
- «Վրաստանի բանկ» ներխուժած զինված անձը 2 մլն դոլարի հետ պահանջել է ուղղաթիռ, կարթ և Ռուսաստանի դրոշ