Սկսվել է «Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպման տոմսերի առցանց վաճառքը
Հոկտեմբերի 6-ին, Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության խմբային փուլի խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին» (Վիլնյուս)։ Խաղը կսկսվի ժամը 20:45-ին։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հայտնում են՝ այսօրվանից սկսվել է խաղի տոմսերի առցանց վաճառքը։
Տոմսերը վաճառվում են նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից՝ հոկտեմբերի 2-ից սկսած, ժամը 11:00-ից։ Տոմսարկղերը կաշխատեն մինչև 19:00-ն։
Ակումբից հայտնում են, որ մեկ անձը կարող է ձեռք բերել 5 տոմսից ոչ ավելի։
Տոմսերի գները հետևյալն են՝
Արևմտյան տրիբունա` 3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ
Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։