«Ծնողները թույլ չեն տվել, որպեսզի, իրենց կարծիքով, իրենց որդիների մահվան մեջ մեղավոր անձը գա իրենց զավակների շիրիմներին». փաստաբան
«Եռաբլուր» զինվորական պանթեոնից այսօր առավոտյան զոհված զինծռայողների բերման ենթարկված ծնողներն արդեն ազատ են արձակվել։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ բերման էին ենթարկվել շուրջ 40 հոգի, մեծ մասը կանայք։
«Բոլորն արդեն դուրս են եկել ոստիկանության բաժիններից, բոլորի վերաբերյալ կազմվել է վարչական արձանագրություն 182-րդ հոդվածով՝ ոստիկանի իրավական պահանջին չենթարկվելը»,- ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ իր վստահորդների պահանջը, իրականացրած ակցիան խիստ իրավական էր. «Մենք մի բան պետք է հասկանանք. Եռաբլուրն այդ անձնաց տունն է, իրենք ապրում են այստեղ, լիրաժեք իրավունք ունեն թույլ չտալու, որպեսզի, իրենց կարծիքով, իրենց որդիների մահվան մեջ մեղավոր անձը չգա իրենց տուն։ Դա իրենց լիիրավ իրավունքն է, որն էլ նրանք իրացրել են։ Ընդ որում՝ ոստիկանների կողմից որևէ պահանջ իրենց չի ներկայացվել»։
Վ.Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ ոստիկաններն ավտոկայանատեղիում կայանված ծնողների մեքենաներն առանց որևէ հիմնավորման հեռացրել են տարածքից։
«Ոստիկանները ոչ մի իրավունք չունեն Հայաստանի քաղաքացուն, զոհված զինծառայողի ծնողին հեռացնել որդու շիրիմի մոտից։ Քրեական օրենքով արգելված որևէ արարքի հատկանիշներ ծնողների գործողություններում չկան։ Խաղաղ ակցիա է եղել, իրենք թույլ չեն տվել, որպեսզի, իրենց կարծիքով, իրենց որդիների մահվան մեջ մեղավոր անձը գա իրենց որդիների շիրիմներին։ Ո՞րն է այդտեղ հակաիրավականը։ Ես էլ չեմ խոսում բարոյական համատեքստում»,- ասաց փաստաբանը։
Առավել ևս, նրա խոսքով, նույն իշխանավորները գիտեին, որ այսօր ծնողներն այստեղ ակցիա են իրականացնում, միգուցե նաև իրենց գործողություններով չփորձեին սադրել, կարող էին շատ ավելի ուշ գալ Եռաբլուր, ոչ թե առավոտյան գողեգող։
Փաստաբանը նաև ասաց, որ այն ծնողների, ովքեր վնասել են պետական պաշտոյաների բերած ծաղիկները, ծաղկեպսակները, նրանք իրենց արդարացի վրդովմունքի ձայնն են այդպես բարձրացրել, նրանց արարքում որևէ զանցանքի հատկանիշներ չի տեսնում։
Վահան Հովհաննիսյանը ոստիկանների գործողությունները գնահատեց՝ ոչ իրավաչափ ուժի գործադրում, անհիմն, անտեղի ուժի գործադրում.
Փաստաբանն ասաց, որ ծնողներն այժմ շոկի մեջ են, նրանց հետ կքննարկեն, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն, թեպետ գիտեն արդյունքները, բայց ամեն դեպքում այդ քայլին կդիմեն, իսկ վարչական արձանագրությունները սահմանված կարգով կբողոքարկեն։
Հիշեցնենք, որ կեսգիշերից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին զոհված զինծառայողների ծնողները։ Նրանք այստեղ էին, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանին և այլ պաշտոնյաներին Անկախության տոնի առթիվ մտնել զինվորական պանթեոն: Արդեն առավոտյան «Եռաբլուր»-ում մեծ թվով ոստիկանական ուժեր էին կուտակվել։ Կարմիր ու սև բերետավորներ շղթա էին կազմել: Ծնողները բերետավորներին ասացին, որ չեն թողնելու Փաշինյանը մտնի «Եռաբլուր»։ Բերետավորները սկսեցին քաշքշել ծնողներին ու բերման ենթարկել։
Հարակից հրապարակումներ`
- Խմել են մեր տղաների արյունը, հիմա գալիս են «Եռաբլուր», որ ինչ անե՞ն, ուրախանա՞ն. զոհվածի մայր
- Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները
- Զոհված զինծառայողների՝ «Եռաբլուրից» բերման ենթարկված մայրերից 2-ն ունեն մարմնական վնասվածքներ. փաստաբան
- «Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք՝ ինչի ե՞ն այս անաստվածները ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան մեր զինծառայողները»
- Կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով «Եռաբլուր»-ից բերման ենթարկեցին զոհվածների հայրերին ու մայրերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան