Զոհված զինծառայողների՝ «Եռաբլուրից» բերման ենթարկված մայրերից 2-ն ունեն մարմնական վնասվածքներ. փաստաբան
«Եռաբլուր» զինվորական պանթեոնից այսօր առավոտյան բերման է ենթարկվել մոտ երեք տասնյակ անձ։ Լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ զոհված զինծառայողների բերման ենթարկված ծնողներից երկուսը՝ երկուսն էլ կին, ունեն մարմնական վնասվածքներ․ «Մեկի ձեռքերն են վնասված, մեկի՝ մատը։ Կարծես կոտրված է մատը։ Հիմա ոստիկանության բաժնում են, դուրս կգան և կդիմեն բուժօգնության»։
Փաստաբանն ասաց, որ բոլորի վերաբերյալ արձանագրութունները կազմվել են Վարչական օրենսգրքի 182 հոդվածով, որը հետագայում կբորոքարկեն։
Հիշեցնենք, որ կեսգիշերից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին զոհված զինծառայողների ծնողները։ Նրանք այստեղ էին, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանին և այլ պաշտոնյաներին Անկախության տոնի առթիվ մտնել զինվորական պանթեոն: «Եռաբլուր»-ում մեծ թվով ոստիկանական ուժեր էին կուտակվել։ Կարմիր ու սև բերետավորներ շղթա էին կազմել: Ծնողները բերետավորներին ասացին, որ չեն թողնելու Փաշինյանը մտնի «Եռաբլուր»։ Սակայն բերետավորները սկսեցին քաշքշել ծնողներին։
Հարակից հրապարակումներ`
- «Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք՝ ինչի ե՞ն այս անաստվածները ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան մեր զինծառայողները»
- Կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով «Եռաբլուր»-ից բերման ենթարկեցին զոհվածների հայրերին ու մայրերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան