Բելառուսը որոշ ապրանքների արտահանման վրա արգելք է դրել
Բելառուսում արդյունաբերական ապրանքներ որոշ տեսակների արտահանման վրա ժամանակավոր արգելք է դրվել: «Բելտա»-ի փոխանցմամբ, նման որոշում է ընդունել Նախարարների խորհուրդը սեպտեմբերի 20-ին։
Այն գործելու է սեպտեմբերի 23-ից վեց ամիս ժամկետով։
Արգելքը տարածվում է բեռնատարների, բուլդոզերների, գյուղատնտեսական, այգեգործական և նմանատիպ այլ մեքենաների, հեծանիվների, մոտոցիկլետների, տրակտորները, երկաթուղային լոկոմոտիվների, վագոնների վրա:
Ապրանքների ցանկում ներառված են գիպս, ստերիլ կարի նյութեր, ատամնաբուժության մեջ օգտագործվող նյութեր և սարքեր, ներկեր և լաքեր, ախտահանիչներ, լաբորատոր և ախտորոշիչ ռեագենտներ, ապակե ամպուլներ: Այդ ցուցակում են նաև կաթսաներ, տուրբիններ, ներքին այրման շարժիչներ, պոմպեր, սառնարաններ և սառցարաններ, աման լվացող մեքենաներ, լվացքի և կարի մեքենաներ, հաստոցներ, փոշեկուլներ, հեռախոսներ։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունները հաշվի առնելով
- Բելառուսում առաջարկել են ազատվել երկրի շուկայում ՌԴ-ի ավտոմեքենաների գերիշխող դիրքից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա