«Ժողովուրդ». Իշխանությունները որոշել են Տիգրան Ավինյանին ամեն գնով Երևանի փոխքաղաքապետ նշանակել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ իշխանությունները որոշել են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ամեն գնով Երևանի փոխքաղաքապետ նշանակել: Եվ չնայած՝ սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով Երևանի ավագանու նիստը հետաձգվել էր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները հետ չեն կանգնել իրենց մտքից: Ավելին, հենց վաղը՝ սեպտեմբերի 23-ին, տեղի կունենա Երևանի ավագանու նիստ:
Մենք տեղեկացանք, որ օրակարգի հենց առաջին հարցն էլ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին հարցն է: Առհասարակ, նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, սակայն իշխանությունների համար այս պահին օրակարգայինը հենց Տիգրան Ավինյանի նշանակումն է, և, չնայած, սահմաններում լարվածությունը դեռ պահպանվում է, սակայն դա հետ չի պահում նրանց՝ կատարելու իրենց ծրագիրը:
Հավելենք, որ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է, և չնայած Երևանի ավագանու հերթական ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Ավինյանն արդեն սկսել է քարոզարշավը և PR քայլեր է իրականացնում անգամ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի դժբախտության ֆոնին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան