
Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների ոչ մի փոփոխություն. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն: Mehr-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ելույթ ունենալով «Սրբազան պաշտպանության շաբաթ»-ին նվիրված շքերթին։
Բաղերին, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ընդգծել է. «Մենք չենք հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություն»։
«Մենք Ադրբեջանին և Հայաստանին խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Իրանն ու Ադրբեջանը Արաքս գետի վրայով կամուրջ են կառուցում
- Ռաիսին Էրդողանին ասել է, որ Իրանը դեմ է Կովկասում սահմանների ցանկացած փոփոխությանը
- Իրանի և Հայաստանի միջև սահմանը պետք է անփոփոխ մնա․ Իրանի ԱԳ նախարար
- Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար
- Իրանի նախագահ. Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է
- Իրանի համար ընդունելի չէ Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին որևէ փոփոխություն. Իրանի ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին