Կիպրոսի նախագահը Պուտինի կոչից հետո չեղարկել է Լավրովի հետ հանդիպումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հանդիպումը չեղարկվել է չորեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից և Ռուսաստանի հետ երկկողմ շփումները չեղարկելու վերաբերյալ ԵՄ հրահանգներից հետո: «ՌԻԱ նովոստի»-ն ներկայացրել է «Cyprus Mail» թերթի լուրը, որում հղում է արված Կիպրոսի կառավարության ներկայացուցչին։
Լավրովի և Անաստասիադիսի հանդիպումը պետք է կայանար հինգշաբթի երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ընդգծել է CyBC հեռարձակող կորպորացիայի կառավարության խոսնակը։
Ինչպես նշում է թերթը, Կիպրոսը նույնպես մտադիր է միանալ այն միջոցներին, որոնք արևմտյան երկրները ցանկանում են ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում հանրաքվեների անցկացմանը։
«Այս հարցը դիտարկվում է որպես առանձանակի լուրջ, միանշանակ կլինեն բազմաթիվ արձագանքներ, հնարավոր է՝ նոր պատժամիջոցներով»,-ասել է Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ ակցիաների 1300 մարդ է ձերբակալվել
- ԵՄ-ն ծրագրում է հնարավորինս շուտ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ հանրաքվեների պատճառով
- Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի կոչից հետո Չինաստանը բանակցությունների կոչ է անում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա