«Հրապարակ». Երեք նախագահների հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մոտ օրերս, գուցե հենց այսօր, կայանալու է ՀՀ երեք նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հանդիպումը, որին մասնակցելու է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Թեման հայտնի է` Հայաստանի ծանր իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու ելքերի փնտրտուքը:
Սակայն մինչ հայ հանրությունը մեծ հույսեր է կապում, որ այս պատկառելի խումբն իշխանափոխություն է իրականացնելու և ստանձնի երկրի կառավարումը, մեզ հայտնի դարձավ, որ տրամադրվածությունը բոլորովին այլ է:
Այս նախաձեռնության մեջ ակտիվ դերակատարում ունի Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իր առաջ խնդիր է դրել՝ բացատրել մյուսներին, թե ինչ վտանգներ են ծառացած մեր երկրի գլխին, եթե մենք գնանք առճակատման և չզիջենք Ադրբեջանին, ուստի փորձելու է համոզել, որ եկեք միասին սատար կանգնենք գործող իշխանություններին: Այնպես, ինչպես արեց ինքը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին` կոչ անելով համախմբվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության շուրջ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան