Մայր Աթոռ. ՀՀ և Արցախի նախկին նախագահները, Գարեգին Երկրորդը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Մայր Աթոռում են
- Այս պահին հրադադար է, բայց մենք շարունակում ենք թշնամուն դիրքեր հանձնե՞լ․ Կարեն Վրթանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան