Մոբիլիզացիա Ռուսաստանում. Վերին Լարսում խցանումներ են գոյացել
Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայի ֆոնին նախորդ գիշեր Ռուսաստանի և Վրաստանի սահմանին խցանումներ են գոյացել: Jnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Эхо Кавказа»-ը՝ հենվելով ականատեսների տեղեկության վրա։ Հրատարակությունը տեսանյութ է հրապարակում, որտեղ երևում է Վերին Լարս անցակետում թեթև մարդատար ավտոմեքենաներից առաջացած հսկայական խցանումը։
«Մարդիկ արդեն անցել են հանդիպակած գոտի՝ ոմանք առանց հերթի, ոմանք ավելի շուտ էին այնտեղ կանգնած: Անցնել հնարավոր չէ, սահմանը կանգնած է»,- ասում է տեսանյութը նկարահանող անձը։
«ВКонтакте» սոցիալական ցանցի «Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը» խմբում ևս խոսում են «գրեթե տեղից չշարժվող կատաստրոֆիկ խցանումների» մասին։
«Կատաստրոֆիկ խցանումներ են։ Բոլորը կանգնած են, ոչ ոք չի շարժվում։ Վեցերորդ ժամն է, սահմանը չի երևում»,- գրում է օգտատեր Ռուսլան Մալինովսկին։
Սահմանին խցանումների մասին հաղորդվում է նաև «Վերին Լարս.Չաթ» Telegram-ալիքը:
«Մենք կանգնած ենք Ռուսաստան-Վրաստան սահմանին ժամը 00:08-ից (Մոսկվայի ժամանակով, սեպտեմբերի 22) հիմա՝ 1:58-ն է (Մոսկվայի ժամանակով, սեպտեմբերի 22): Նրանք ընդհանրապես չեն տեղաշարժվել», – գրել է Տոմա Կոլոտովան: «Ժամը 00.00-ից բոլորը կանգնած են», – հաստատել է Ալեքսանդրը:
Որոշ օգտատերեր նշում են, որ սահմանից այն կողմ հերթը շարժվում է, բայց շատ դանդաղ։ «Սահմանը բաց է, ամեն ինչ ձգձգվում է։ Հարցաքննում են, բայց թողնում են, հենց նոր անցանք»,- գրել է օգտատեր ll-ը՝ Մոսկվայի ժամանակով 1.58-ին:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում մոբիլիզացված զինծառայողն նվազագույնը 1 մլն դրամ ավել կվճարվի, քան 44-օրյա պատերազմին մոբիլիզացվածը
- Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ ակցիաների 1300 մարդ է ձերբակալվել
- ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելու հետո Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Բաքու մոտակա չվերթների բոլոր տոմսերը սպառվել են
- Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի կոչից հետո Չինաստանը բանակցությունների կոչ է անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան