Աջակցել Արցախի ժողովրդին պարտվողականության դեմ հայրենասիրական ուժերի համախմբման գործընթացում․ Սանկտ Պետերբուրգի հայ համայնք
Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Մենք՝ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի անդամներս, Հայաստանի Հանրապետության Անկախության օրը մեր ձայնն ենք միացնում ձեր ձայնին Արցախում, քանի որ Արցախը ոչ միայն Հայաստան պետության մասն է, այլ նրա նյարդը, սիրտը, հոգին և բաստիոնը։
Մենք լիովին աջակցում ենք Արցախի Հանրապետության ժողովրդի կամքին՝ հանուն Հայաստան պետությունում անկախության պահպանման, հանուն փրկության, ցեղասպան պանթուրանական գիշատիչներ՝ Ադրբեջանից, Թուրքիայից և նրանց հանցակիցներից պետականության պաշտպանության հայրենանվեր ուժերի համախմբման։
Մենք տեղեկություններ ենք ուղարկել ռուսական տարբեր լրատվամիջոցներին, կայքերին, սոցիալական ցանցերում խմբերին և Սանկտ - Պետերբուրգում մի շարք պետական կազմակերպություններին ու օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին Ստեփանակերտում շարունակվող համազգային հավաքների մասին ։
Ձեզ հետ միասին մենք պահանջում ենք ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող առաջատար տերություններից և միջազգային կազմակերպություններից.
- Դատապարտել և կիրառել կոնկրետ իրավական, քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ Արևելյան Անդրկովկասի հայ և այլ ինքնավար ժողովուրդների դեմ մեկ դար շարունակ կրկնվող ցեղասպանության և մշակութային ոչնչացման համար,
- դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը՝ անտեսելով և լռեցնելով ղարաբաղյան հակամարտության մասին ճշմարտությունը,
- գիտակցել, որ տարածաշրջանում արդար խաղաղության միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բազմիցս ճանաչված ինքնորոշման և ինքնիշխան պետականության իրավունքի հարգումն է։
Նշված կառույցների այլ վերաբերմունքը կնշանակի Ադրբեջանի և Թուրքիայի ակնհայտ ցեղասպան քաղաքականության օրինականացման շարունակությունը, ուղղակի խրախուսումը և մեղսակցությունը։
Կոչ ենք անում Ռուսաստանի և Սփյուռքի մյուս հայկական համայնքներին ու կազմակերպություններին՝ միանալ Համահայկական շարժմանը և ամեն կերպ արդյունավետ աջակցել Արցախի ժողովրդին պարտվողականության դեմ հայրենասիրական ուժերի համախմբման գործընթացում։
Սիրելի եղբայրներ և քույրեր, չնայած հեռավորությանը, մենք միասին ենք, և հերոս Արցախը ի վերջո, կհաղթանակի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում