Վրաստանի իշխանությունները հայտնել են Վերին Լարսի անցակետի բնականոն աշխատանքի մասին
«Կազբեգի-Վերին Լարս» մաքսային անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով: Մարդկանց կուտակումներ և սահմանը հատելու հետ կապված խնդիրներ չկան: Հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մամուլի ծառայությունից։
«Մաքսայինն աշխատում է սովորական ռեժիմով, մարդիկ ազատ են անցնում սահմանը, բեռները նույնպես ազատ են տեղափոխվում սահմանով, խնդիրներ չկան, ասեմ, որ մոտ մեկ շաբաթ առաջ սահմանը հատելու ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, բայց նույնիսկ, այդ ժամանակ ամեն ինչ նորմալ էր»,-հայտնել է մամուլի խոսնակը։
Չորեքշաբթի օրվանից սոցցանցերի օգտատերերը տեղեկություններ են հրապարակում, թե իբր վրաց-ռուսական սահմանին խցանումներ են առաջացել, մարդիկ խնդիրներ են ունենում Կազբեգի-Վերին Լարս մաքսակետը հատելիս, որը վրաց-ռուսական սահմանին գործող միակ մաքսակետն է։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ ակցիաների 1300 մարդ է ձերբակալվել
- Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի կոչից հետո Չինաստանը բանակցությունների կոչ է անում
- Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել
- Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Լարսի խցանումների պատճառով օրական հազարավոր վարդեր թափում են աղբանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան