Բանկերում դոլարի միջին առքը 419.12 դրամ է, եվրոյինը՝ 414.35 դրամ
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին առքը կազմում է 419.12 դրամ՝ սեպտեմբերի 20-ի համեմատ արժեզրկվելով 0.05 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 420 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը 428 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 423-424 դրամ է, իսկ վաճառքը՝ 428 դրամ։
Ինչ վերաբերում է եվրոյին, բանկերում միջին փոխարժեքը կազմում է 414.35 դրամ (սեպտեմբերի 20-ի համեմատ արժեզրկվելով 0.05 դրամով)։ Վաճառքի դեպքում նվազագույն գինը կազմում է 429 դրամ։
Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 6.45 դրամ՝ արժեզրկվելով 0.09 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 7.04 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում