Դավիթ Բաբայանը ԱՄՆ Կոնգրեսում հանդիպել էԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 20-ին և 21-ին կազմակերպել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումները ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ։
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունից հայտնում են՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
Նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ սերտ հարաբերությունները շարունակական և արդյունավետ կլինեն նաև ապագայում։
Հանդիպումներին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայանը՝ ԱՄՆ Կոնգրեսում
- Դավիթ Բաբայանը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով
- Դավիթ Բաբայան. Արցախի ճանաչման գործընթացը դեռևս շարունակվում է
- Մեզ ինչի՞ն է պետք այսպիսի աշխարհ, եթե այնտեղ Արցախ չկա․ Դավիթ Բաբայան
- Դավիթ Բաբայան. Մի հավատացեք նրանց, ովքեր կասեն ձեզ, որ ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան