Աշխարհում COVID-19-ից հիվանդացության և մահացության դեպքերը նվազել են. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ի հետևանքով հիվանդացության և մահացության մակարդակի նվազում։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ԱՀԿ-ի ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում ասվում է, որ սեպտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակման դեպքերը նվազել են աշխարհի բոլոր տարածաշրջաններում։ Վարակների թվի առավել զգալի նվազում է նկատվել Աֆրիկայում (35%-ով), Արևելյան Միջերկրական տարածաշրջանում (14%-ով), և Ամերիկայում (12%-ով)։
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 3,2 միլիոն նոր դեպք։ Կորոնավիրուսից մահացությունների թիվը նվազել է բոլոր տարածաշրջաններում, առավելապես Արևելյան Միջերկրական տարածաշրջանում (46%), Աֆրիկայում (27%) և Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում (27%):
Ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է COVID-19-ով պայմանավորված 9,8 հազարից քիչ մահվան դեպք։
Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 613 միլիոն դեպք, իսկ հիվանդության հետևանքով մահացել է ավելի քան 6,5 միլիոն մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին