ԵՄ-ն ծրագրում է հնարավորինս շուտ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ հանրաքվեների պատճառով
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի ինչպես անհատական, այնպես էլ ոլորտային Ռուսաստանի, նրա ղեկավարության և ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեների կազմակերպիչների նկատմամբ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին ասված է ԵՄ-ի ԱԳ նախարարների հայտարարության մեջ, որն ընթերցել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Նա խոստացել է «պատասխանատվության ենթարկել» Ռուսաստանին, նրա քաղաքական ղեկավարությանը և բոլոր նրանց, ովքեր ներգրավված են Ուկրաինայում հանրաքվեների և «միջազգային իրավունքի այլ խախտումների» կազմակերպման մեջ։
«Ռուսաստանի դեմ հավելյալ սահմանափակող միջոցներ կներկայացվեն որքան հնարավոր է շուտ՝ համաձայնեցնելով մեր գործընկերների հետ»,- հավելել է Բորելը։
Նրա խոսքով, քանի դեռ արտգործնախարարները չեն որոշել, թե կոնկրետ ով է ընկնելու պատժամիջոցների տակ, դեռ ցուցակ չեն կազմել։
Միաժամանակ Բորելը խոստացել է ուժեղացնել ռազմական աջակցությունը Կիևի ռեժիմին, ինչպես նաև ընդունել «նոր սահմանափակող միջոցներ՝ անձնական և ոլորտային»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան