Ռուսաստանը համաձայն է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը Մոսկվայում դեսպան նշանակվի
ՌԴ-ն համաձայնություն է տվել Լին Թրեյսիին Մոսկվայում ԱՄՆ դեսպան նշանակելուն։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ավելի վաղ Թրեյսիի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այժմ նա Հայաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն է։
Թրեյսին կլինի պատմության մեջ առաջին կինը, ով կզբաղեցնի ԱՄՆ դեսպանի շպաշտոնը Ռուսաստնում։ Նա տիրապետում է ռուսերենին և արդեն աշխատել է Մոսկվայում՝ 2014-2017 թվականներին։
Լին Թրեյսին ստանձնել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը 2019թ. փետրվարի 19-ին: Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում: