Վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կա մեկ վիրավոր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան