Պատերազմում անմահացածները. Գառնիկ Հարությունյան, Արմեն Միքայելյան
Ադրբեջանի հարձակումից օրեր են անցել, դեռ պետական մարմինները չեն հրապարակել զոհվածների անունները։ Իսկ այս օրերին Հայաստանի տարբեր բնակավայրերում հողին են հանձնում նահատակված զինծառայողների, կամավորների մարմինները։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նոր փոսեր են փորվում։
Հայրենիքի պաշտպանության համար անմահացել է Մասիս համայնքի Նորաբաց գյուղի բնակիչ Գառնիկ Հարությունյանը: Մասիսի քաղաքապետարանից հայտնում են, որ Գ. Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հարազատ Նորաբացում:
Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների ժամանակ անմահացել է Մասիս համայնքի Խաչփար գյուղի բնակիչ Արմեն Միքայելյանը։
Փառք ու խոնարհում...
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 19-ին պաշտոնապես հայտարարվել է, որ թշնամու ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Գալստյան. Պատերազմում անմահացածը
- Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
- Սերյոժա Ստեփանյան. Պատերազմում անմահացածը
- Պատերազմում անմահացածները. Կարեն Գասպարյան, Շավարշ Մարգարյան
- Անմահները. «Ինձ համար բանակը ամենակարևորն է ներկայիս դրությամբ»
- Դավիթ Գիշյանը փաստացի սպանվել է գերության մեջ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչություն
- Գերության մեջ անմահացած Դավիթ Գիշյանը
- Բացառիկ խիզախները. Անմահ կին զինծառայողներն ու աշխարհազորայինները
- Անմահները. Թշնամու կրակը վերցրել են իրենց վրա
- Անմահների բանակի նոր զինվորները
- Հայ ու եզդի իրենց կյանքը տվեցին հանուն հայրենի հողի
- Ձեր անունները պետք է բարձր հնչեն, մինչդեռ անհայտ են թողնում
- Դավիթ Ներսիսյան. Պատերազմում անմահացածը
- Հայրենասեր, հայրենանվեր կին. Զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը
- Կատակասեր, ժպտերես ու առույգ. Այսպես են հիշում երեկ անմահացած Էդմոնին
- Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան