ԱԻՆ-ը նոր մանրամասներ է ներկայացնում Սուրմալուի փլուզումից
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով վնասված շինությունը մասնակի փլուզումից հետո երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, մեկի վիճակը գնահտվում է բավարար։
Հիշեցնենք, որ երեկ փլուզվել է կիսաքանդ շինության պատը (մոտ 40 քմ), ինչի հետևանքով վնասվածքներ էր ստացել երեք քաղաքացի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած (Կ․ Հ․, ծնված 1989 թ․, Տ․ Մ․, ծնված 1996 թ․ և Է․ (տվյալները չի հաջողվել պարզել)) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Փլուզման հետևանքով վնասվել է «Mercedes-Benz E200» ավտոմեքենան։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու»-ում պատի փլուզման հետևանքով տուժածներն ունեն սալջարդեր ու քերծվածքներ․ ԱՆ
- «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է․ ԱԻՆ խոսնակ
- Բաբկեն Պիպոյան. Սուրմալուի պայթյունի հետ կապված դատախազության հայտարարությունները պետք է լինեն ոչ թե բարոյախրատական հարթության մեջ, այլ՝ քրեաիրավական
- Երևանի դատախազը միջնորդագիր է ուղարկել «Սուրմալու» ԱԿ-ի գործունեությունը դադարեցնելու հարցը քննարկելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան