Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է սեփական դիրքերի գնդակոծման մասին լուրերը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է սեփական դիրքերի գնդակոծման մասին սոցցանցերում շրջանառվող լուրերը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը։
«Սոցցանցերի որոշ էջեր հրապարակում են չհիմնավորված տեղեկություններ այն մասին, որ իբր գնդակոծվել են ադրբեջանական բանակի դիրքերը: Մենք կտրականապես հերքում ենք այդ տեղեկությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 19-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարությունում ասվում է, որ զոհերի և անհայտ կորածների թիվը 207 է։ Զոհվածների թվում կա քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Հարակից հրապարակումներ`
- Իրադրությունը սահմանին՝ ժամը 09։00-ի դրությամբ
- Իրադրությունը սահմանին՝ ժամը 10։00-ի դրությամբ
- Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ ժամը 22։00-ի դրությամբ
- Այս պահի դրությամբ ՀՀ տարածքում որոնվում են ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ. Ալեն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան