Օդային տագնապի ժամանակ առանց խուճապի պետք է առաջնորդվել ուղեցույցներով. Էդան Սնգրյան
«Օդային տագնապի ժամանակ չպետք է խուճապի մատնվել, այլ պետք է գնահատել իրավիճակը և հասկանալ, որ եթե գտնվում ես տանը՝ պետք է առաջնորդվել համապատասխան ուղեցույցներով»,-«Մեդիա կենտրոնում» հայտնեց ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը:
Նա բացատրեց, որ օդային տագնապի դեպքում քաղաքացին պետք է հագնվի, հագցնի երեխաներին ու ծերերին և վերցնի իրենց հետ նախօրոք նախապատրաստած առաջին անհրաժեշտության իրերի պայուսակը:
Էդան Սնգրյանը տեղեկացրեց, որ այդ պայուսակի մեջ լինելու են փաստաթղթերը, արժեքավոր իրերը և որոշակի քանակությամբ սնունդ և ջուրը:
«Դրանից հետո պետք է անջատել էլեկտարամատակարարումը և ջրամատակարարումը և ամենակարճ ճանապարհով հասնեն պաշտպանական կառույց»,-հայտնեց ԱԻՆ պաշտոնյան:
Նա բացատրեց, որ եթե մարդը գտնվում է հասարակական կառույցներում, ապա պետք է հետևեն տվյալ մարմինների ուղեցույցներին, իսկ եթե ուղեցույց չկա՝ պետք է տվյալ պահին ընտրել այդ տարածքում ամենապաշտպանաված տարածքը և պատսպարվեն այնտեղ:
Էդան Սնգրյանի խոսքով՝ օդային տագնապի ժամանակ չպետք է օգտվել վերելակնեից, այլ աստիճանավանդակներով է պետք իջնել ստորգետնյա փակ տարածքներ:
«Եթե գտնվում եք հասարակական տրանսպորտում, մի խոչընդոտեք վարորդի աշխատանքը: Երթևեկության կանոններին հետևելով՝ վարորդը համապատասխն տեղում կանգ է առնելու և պետք է դուրս գալ տրանսպորտից և գտնել մոտական պաշտպանական կառույցը և առանց վարանելու գնալ այնտեղ»,-հայտնեց Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետը և, շարունակելով հայտնեց, որ եթե քաղաքացին բաց տարածքում է և չկան պաշտպանական կառույցներ, ապա կրկին պետք չէ խուճապի մատնվել, այլ անհրաժեշտ է օգտվել մոտական ճանապարհային կառույցներից՝ կամուրջներից, ջրահեռացման համակարգերից և պատսպարվել այնտեղ:
Ըստ նրա, եթե նույնիսկ դրանք չկան, ապա պետք օգտագործել տարածքի ռելևֆը՝ փոսերում և իջվածքներում և եթե ոչ մի նման բան չկա, ապա պետք պառկել գետնին՝ փակելով ականջները և բացելով բերանը:
«Պայթյունների ժամանակ բարձր գոռացեք, այն նպաստելու է ձեր օրգանիզմց այդ ավելցուկային ճնշման հետևանքով առաջացած ազոտի մի մասի՝ թոքերով դուրս հանելուն»,-տեղեկացրեց Սնգրյանը:
Երևանի քաղաքապետարանի զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանը բացատրեց ապաստարանի և թաքստոցի տարբերությունը՝ ասելով որ ապաստարանում կարելի է երկարաժամկետ պատսպարվել և դրանք կառուցված են այն հիմնարկ ձեռնարկություններում, որտեղ ռազմական դրության ժամանակ աշխատելու են շուրջօրյա ռեժիմով:
Նրա խոսքով՝ բնակչությունը պատսպարվում է հիմնականում թաքստոցներում՝ նկուղներում, մետրոյում, հանքախորշերում, մեքենաներ ստորգետնյա կանգառներում, իսկ քաղաքացիների համար տեղեկատվական թերթիկներ են պատրաստվում, որում նշվում է տվյալ հասցեին մոտ գտնվող թաքստոցը և դրանք փակցվում են շենքերի մուտքերում:
«Երևան քաղաքն ունի հնարավորություններ իր բնակչությանը պատսպարելու համար, այլ հարց է, որ այդ նկուղներն այսօրվա դրությամբ պատրաստ չէ բնակչությանն ընդունելու՝ կեղտոտվածության կտրտվածության և փակ լինելու պատճառով»,-ասաց Հարություն Հարությունյանը և հավաստիացրեց, որ քաղաքային իշխանություններն այդ խնդիրներն իրենց ուշադրության ներքո են պահում:
Էդան Սնգրյանն էլ հավելեց. «Խուճապի մատնվել պետք չէ, վստահեք առաջինը ձեր ուժերին և այն մարդկանց, որոնք այդ պահին կփորձեն ձեզ օգնել»:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ռմբապաստարանների թեման մղվել է երկրորդ պլան
- Կառուցվող 15 մոդուլային դպրոցներում նախատեսված են ապաստարաններ. Վահրամ Դումանյան
- ԱԻՆ-ը կդիմի հանրապետության դատախազին՝ պետության հսկողության ներքո վերցնելու ապաստարանները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան