«Ազով»-ի հրամանատարները գերիների փոխանակման արդյունքում վերադարձել են Ուկրաինա
Ռազմագերիների փոխանակման արդյունքում «Ազով» ազգանական գնդի ղեկավարները Ուկրաինա են վերադարձել. ռուսական կողմը ուկրաինական գերությունից վերադարձրել է 55 հոգու։ Այս մասին հայտնում է glavny.tv-ն։
Այս պահին հայտնի է, որ փոխանակման արդյունքում Կիևի են վերադարձել «Ազով»-ի հրամանատարները։ Նրանց թվում են փոխգնդապետ Դենիս Պրոկոպենկոն (Ռադիս) և նրա տեղակալ Սվյատոսլավ Պալամարը (Կալինա):
Փոխանակվել են նաև Ուկրաինայի Զինված ուժերի ծովային բրիգադի հրամանատար Սերգեյ Վոլինսկին (Վոլինա), «Ազով»-ի ներկայացուցիչ Եկատերինա Պոլիշչուկը և Ուկրաինայի զինված ուժերի մի քանի զինծառայողներ։
Ռուսաստանը փոխանակման արդյունքում հայրենիք է վերադարձրել 55 զինծառայողների, եւս 30-ի ժամանումը սպասվում է մոտ ժամանակներս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան