Աջապահյան. Ցանկացած պատասխանատվություն, որ կհանձնեն եկեղեցուն՝ եկեղեցին կվերցնի
Այսօր երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հնարավոր է կայանա ՀՀ նախկին նախագահների և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպումը:
Թե ինչ սպասելիքներ կան հանդիպումից հենց եկեղեցու ներսում՝ MediaHub-ը զրուցել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։
Panorama.am-ը հրապարակում է հարցազրույցից մի հատված.
Հարց-Ձեր կարծիքով ինչպիսի՞ լուծում կարող են գտնել եկեղեցին ու երկրի նախկին ղեկավարները։
Պատասխան-Չեմ կարող ասել, թե ինչ լուծումներ կգտնեն։
Հարց-Շրջանառվում է, որ, օրինակ, հնարավոր է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերող առաջնորդը եկեղեցուց որևէ Սրբազան լինի, Դուք սա հնարավոր համարո՞ւմ եք։
Պատասխան-Անհնարին ոչինչ չկա աշխարհում, ինչու չէ, հնարավոր համարում եմ։
Հարց-Առհասարակ, այս փուլում եկեղեցու դերն ինչպե՞ս եք տեսնում։
Պատասխան-Ցանկացած պատասխանատվություն, որ կհանձնեն եկեղեցուն՝ եկեղեցին կվերցնի։
Հարց-Իսկ Դուք պատրա՞ստ եք առաջնորդնել, եթե հարկ լինի։
Պատասխան-Ե՞ս, իսկ ինչո՞ւ ես։
Հարց-Իսկ ինչո՞ւ ոչ։
Պատասխան-Եթե, ինչու ոչ, ապա՝ այո, կարող եմ, ինչո՞ւ չէ։
Հարց-Ձեր կարծիքով իշխանության և եկեղեցու միջև այս անջրպետը կարո՞ղ էր նպաստել, որ այսպիսի բարդ իրավիճակում մենք հայտնվեինք ու լուծումներն այսքան ուշանան։
Պատասխան-Իհարկե, անջրպետը խանգարում է։ Եկեղեցին չի կարողանում իր ողջ հնարավորություններն օգտագործել հանուն պետականության, որովհետև իշխանությունը չի ուզում շփվել եկեղեցու հետ։
Հարց-Այսինքն, եկեղեցին ձեռքը մեկնո՞ւմ է, իշխանությունը հրաժարվո՞ւմ է։
Պատասխան-Եկեղեցին միշտ էլ ձեռքը մեկնել է, այդ ձեռքը երբեք հետ չէր էլ քաշել։ Եկեղեցին միշտ իր համար առաջնահերություն է համարել պետականության հզորացումը։ Հակառակ պետականության վերաբերունքին՝ եկեղեցու հանդեպ, լավ կամ վատ, եկեղեցին պետականության հզորացման կողմնակիցն է և միշտ աշխատում է այդ ուղղությամբ, երբեմն էլ ի վնաս իրեն։
Հարց-Այսօրվա հանդիպումը Ձեզ մոտ հույս առաջացնո՞ւմ է, որ կօգտագործեն։
Պատասխան-Հիմա ո՛չ Վեհափառն է իշխանություն, ո՛չ նախկին նախագահներն են իշխանություն։ Նրանք առաջարկ պիտի ներկայացնեն իշխանությանը, իշխանությունը կընդունի, չի ընդունի՝ այլ հարց է։ Այս իմաստով որևէ հույս, որ իշխանությունը կզարթնի և կհամագործակցի, չկա. փոքր հույս է, իհարկե։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյան. Կարծում եմ երկար չենք սպասելու այդ հանդիպմանը
- Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Արցախի նախագահին
- Կաթողիկոսն ու Հարությունյանը քննարկել ենստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները
- «Հրապարակ». «Դիմում եմ կաթողիկոսին ու նախագահներին` եկեք կանգնեք մեր կողքին, առաջնորդեք մեզ». Կարին Տոնոյան