Կառավարությունը 3 մլն դրամ հատկացրեց «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի ընտանիքներին
«Նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել 2022 թ օգոստոսին 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում, կամ նույն «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ուենցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորում, խեղում, վնասվածք ստացած անձանց»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:
Նախարարը հայտնեց, որ նախագծով միանվագ դրամական օգնություն կտրամադրվի վիրավորում ստանալու դեպքում հիվանդանոցային պայմաններում մինչև 3 օր բուժման մեջ գտնվող անձանց՝ 150 հազար դրամի չափով, 3 և ավելի օր հիվանդանոցում բուժվողներին՝ 300 հազար դրամ և յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին՝ 3 մլն դրամ:
««Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով շատ ընտանիքներում առաջացան տարբեր խնդիրներ , հատկապես՝ սոցիալական և այդ խնդիրների լուծմանը միտված կառավարությունը նման նախագիծ է ներկայացրել, որով փորձելու ենք աջակցել տուժածների հարազատներին»,-ասաց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Նա նաև հայտնեց, որ նախորդ օրը «Սուրմալու»-ի նույն հատվածում արձանագրվել է ևս մեկ դեպք և ԱԻՆ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանին խնդրեց ներկայացնել մանրամասները:
Վերջինս հայտնեց, որ ուժեղ քամու հետևանքով փլուզում է եղել, զոհեր չկան, բայց վնասվել է երեք մեքենա և մի քանի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլյանն էլ առաջարկեց Երևանի քաղաքապետարանի որոշմամբ սեփականատիրոջ միջոցներով ապամոնտաժել կիսավեր շենքը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հանրային շահ ճանաչեց Արագածոտնի և Շիրակի գյուղացիների 33 հողակտորը
- Կառավարությունն այսօր 732 մլն դրամով կվաճառի «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան