Գործադիրը 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրեց 30 կմ ճանապարհների նորոգման աշխատանքների համար
«Մենք այս տարի պլանավորել ենք մոտ 200 կմ միջին նորոգման աշխատանքներ անել, դրանց մի մասն ավարտական փուլում են, մի մասը՝ ընթացքի մեջ և կան դեպքեր, որ մրցույթները հայտարարել ենք, կան շահող ընկերություններ և աշխատանքներն սկսելու համար նրանց գումար տրամադրելու անհրաժեշտություն կա»,-գործադիրի նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ նախորդ մրցութային ծրագրերում խնայողություններ են արել և դրանք ներկայում վերաբաշխում են նոր ծրագրերում:
«Այսօրվա նախագծով 4 շինարարական հատվածների մոտ 30 կմ-ի համար առաջարկում ենք հատկացնել 1 մլրդ 325 մլն դրամ, որպեսզի կարողանանք պայմանագրերը կնքել և աշխատանքները սկսել»,-ասաց ՏԿԵ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 3 մլն դրամ հատկացրեց «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի ընտանիքներին
- Կառավարությունը հանրային շահ ճանաչեց Արագածոտնի և Շիրակի գյուղացիների 33 հողակտորը
- Կառավարությունն այսօր 732 մլն դրամով կվաճառի «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան