
«Հրապարակ». ՔՊ խմբակցությունում չի եղել գեթ մեկը, որ ափսոսանք հայտներ Եռաբլուրում ոստիկանների գործողությունների համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին ոստիկանական բիրտ ուժով հեռացնելուց և Եռաբլուրում ծաղիկներ դնելուց հետո ՔՊ-ական պատգամավորները գնացել են Ազգային ժողով, որտեղ խմբակցության նիստ է տեղի ունեցել։ Թվում էր՝ գոնե պատգամավոր կանայք փակ հանդիպման ժամանակ պետք է դատապարտեին ոստիկանների գործողությունները, որոնք զոհվածների մայրերին գետնին քարշ տալով հեռացնում էին, սակայն խմբակցությունում չի եղել գեթ մեկը, որ ափսոսանք հայտներ։
Ճիշտ հակառակը՝ շատերը վրդովված են եղել ծնողների պահվածքից և եկել են «իտոգի», որ պետք է բոլորը մեկ մարդու պես կատարվածի վերաբերյալ ասեն, որ Եռաբլուրը ոչ մեկի տունը չէ, բոլորն այնտեղ զոհեր ունեն, ու առնվազն բարոյական չէ արգելել այլոց մուտքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում