ՌԴ-ում մոբիլիզացված զինծառայողն նվազագույնը 1 մլն դրամ ավել կվճարվի, քան 44-օրյա պատերազմին մոբիլիզացվածը
ՌԴ զինված ուժերի շարքերում մասնակի մոբիլիզացիայի ենթարկված ռուսները ամսական կվաստակեն սկսած 205 հազար ռուբլուց։ Դրամական բավարարումը կարող է ավելի բարձր լինել, ամեն ինչ կախված է տարածաշրջանից: Լուրը հայտնում է glavny.tv-ն
Յակուտիայի ռազմական կոմիսար Ալեքսանդր Ավդոնինը հանրապետության օպերատիվ շտաբի ճեպազրույցում ասել է. «Բոլոր քաղաքացիները, որոնք մոբիլիզացվում են, հավասարեցվում են պայմանագրային զինծառայողներին և ստանում են դրամական բավարարում նույն չափով՝ սկսած 205 հազար ռուբլուց՝ կախված պաշտոնից և զինվորական կոչումից»։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն էլ հայտարարել է, որ յուրաքանչյուր շրջան կարող է սահմանված գումարից ավել վճարել։ Այնուամենայնիվ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները չպետք է մրցույթ կազմակերպեն՝ ով ավելի շատ կվճարի, քանի որ բոլորն ունեն տարբեր հնարավորություններ, իսկ դաշնային մակարդակով գումարը դեռ պետք է մնա նույնը։
Արձանագրենք, որ ՌԴ-ում մոբիլիզացված զինծառայողին ՀՀ դրամով նվազագույնը վճարվելու է 1 մլն 230 հազար դրամ: 44 օրյա պատերազմում մոբիլիզացված հայ սպային վճարվում էր նվազագույնը 260 հազար դրամ, շարքայինին 105 հազար, իսկ սերժանտին մոտ 120 հազար դրամ: Այս գումարը սպայական կոչմանը, ռազմաճակատի որոշ հատվածերում և գործողություներից կախված համապատասխանորեն ավելացվում էր, բայց հավելագրումներն էական չեն եղել և անհամեմատելի են ՌԴ-ի մոբիլիզացված զինծառայողներին տրվող գումարի հետ:
Նշենք նաև, որ կամավոր պատերազմ մեկնակներից շատերը չեն էլ վճարվել, որովհետև հասարակ թղթաբանությունն այն մասին, որ իրենք մեկնել են պատերազմի դաշտ՝ զինկոմիսարիատները չեն ունեցել։ Բայց այ՝ կենաց-մահու կռվում ծռմռված տափաշշերի տուգանքները աշխատեցին անխափան։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ ակցիաների 1300 մարդ է ձերբակալվել
- ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելու հետո Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Բաքու մոտակա չվերթների բոլոր տոմսերը սպառվել են
- Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի կոչից հետո Չինաստանը բանակցությունների կոչ է անում
- Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան