Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ ակցիաների 1300 մարդ է ձերբակալվել
Սեպտեմբերի 22-ի առավոտյան Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայի դեմ 38 քաղաքներում ակցիաների ընթացքում 1313 մարդ է ձերբակալվել։ Այս մասին գրում է ovd.news-ը։
Առավել մեծ թվով մարդիկ ձերբակալվել են Մոսկվայում՝ 536 մարդ, Սանկտ Պետերբուրգում՝ 478 մարդ։ Ձերբակալվածներ կան Եկատերինբորւգում, Պերմում։
Նշվում է, որ մյուս քաղաքաներում ակցիաները մարդաշատ չեն եղել։
Նշենք, որ Ուկրաիանայի դեմ պատերազմի շրջանակում հայտարարված մոբիլիզացիայի շրջանակում ռուսական բանակ են զորակոչվել նաև ՌԴ քաղաքացի հայեր։ Սրա հետևանքով շատ հայեր այս օրերին վերադառնում են Հայաստան, ինչի հետևանքով Մոսկվա-Երևան թռիչքների տոմսերի գինը հասել է մինչև ինը հազար դոլարի։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելու հետո Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Բաքու մոտակա չվերթների բոլոր տոմսերը սպառվել են
- Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի կոչից հետո Չինաստանը բանակցությունների կոչ է անում
- Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել
- Կրեմլը մեկնաբանել է Կադիրովի՝դաշնային շրջաններին ուղղված «ինքնամոբիլիզացման» կոչը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան