Սերուժ Քրաջյանը հետաձգել է երևանյան համերգները
Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին նախատեսված էր Գրեմմի նոմինանտ և Juno մրցանակակիր, կանադահայ դաշնակահար, կոմպոզիտոր Սերուժ Քրաջյանի «Սեր և ուժ» ներկայացման պրեմիերան։ Մեկ բեմում լինելու էր՝ ֆլամենկո, տանգո, դասական, ջազ և հայկական ֆոլկ։ Հատուկ հյուրերն էին լինելու ֆլամենկո կիթառահար Գրիշա Գորյաչև և նվագախումբ։
Սակայն համերգները չեն կայանա։
«Ելնելով իրավիճակից և հարգելով մեր հերոս նահատակների ընտանիքների վիշտը, իմ համերգները հետաձգվում են: Համերգի նոր թվականն է՝ դեկտեմբեր 11, երեկոյան ժամը 7-ին, Արամ Խաչատրյան համերգասրահ: Բոլոր ձեր տոմսերը, անկախ նրանից, թե որ օրվա համար էիք ձեռք բերել, վավեր են և նույն տոմսերով կարող եք այցելել դեկտեմբեր 11-ի համերգը»,- գրել է դաշնակահարը։