Մեր խնդիրը ոչ թե Բայրաքթարն է, այլ ստահակ կառավարումը և իշխանությունը. Տիգրան Թորոսյան
«31 տարի առաջ, երբ հռչակվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը, մենք արտաքին ու ներքին սպառնալիքների առումով շատ ավելի վատ վիճակում էինք, քան այսօր. այն ժամանակ էլ վիճակը ծանր էր, բայց, ի տարբերություն ներկայի, այն ժամանակ կար կամք, նվիրում, չկար ստահակ իշխանություն, ուստի հենց դրանով մենք ձեռք բերեցինք հաղթանակ ու հաջողություն»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ է հայտնել Ազգային ժողովի նախկին նախագահ, Քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը։ Նա նշել է, որ այսօրվա և 90-ականների միջև տարբերությունը՝ դժվարությունները հաղթահարելու կամքն է ու նվիրումը գաղափարին. նվիրում, որը հիմա կա այն սովորական երիտասարդների մեջ, որոնց տարան կանգնեցրին բաց դաշտում, որ Բայրաքթարները սպանեն, բայց չկա իշխանության մոտ, այնպես որ, մեր խնդիրը ոչ թե Բայրաքթարն է, այլ ստահակ կառավարումը և իշխանությունը, որը սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում սրբապղծություն արեց։
«Սրբապղծությունը հասել է իր գագաթնակետին. պիղծ մարդը չի կարող հարգել որևէ մեկի հիշատակը. ծնողներին իրենց երեխաների գերեզմաններից այդպես հեռացելու համար հատուկ ստահակ է պետք լինել։ Նրանք, որոնք այսօր կատարում էին այդ հրահանգը, ևս պիղծ են։ Մարդիկ, որոնք ժամանակին կուրացել էին և չէին տեսնում, թե ի՞նչ աղետ է կատարվում երկրի հետ, հիմա գոնե իրենց աչքերը թող բացեն և հասկանան»,- ասել է Տիգրան Թորոսյանը՝ հատուկ ընդգծելով՝ մեր երկրի իշխանությունը 2018 թվականից ի վեր վարում է աղետալի քաղաքականություն, ինչի հետևանքով էլ նաև արտաքին աշխարհից է ստանում համարժեք պատասխան. ինչպիսին ստացավ օրերս ՀԱՊԿ-ից։
«Լեռնային Ղարաբաղի խնդրի» հետ կապված. Հայտարարեց (Փաշինյանի խմբակը.-խմբ), որ սկսում է զրոյական կետից։ Հիշեցնեմ, որ 25 տարի մինչ այդ «Ղարաբաղյան խնդրով» զբաղվում էր Մինսկի խումբը, որի համանախագահները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական ներկայացուցիչներից 3-ն են։ Թքեց էն աշխատանքի վրա, որը ամենազդեցիկ 5 երկրներից 3-ը արել են 25 տարի։ - 11։30
2021 թվականի հունվարին տեղի ունեցավ աննախադեպ մի բան. ՌԴ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, ռուս համանախագահը, հայտարարեց, որ Հայաստանի վարչապետը սուտ է խոսում։ Սուտ՝ Արցախի խնդրի հետ կապված փաստաթղթի հետ կապված։ Նման բան դաշնակից պետությունների միջև երբեք չի եղել -13։00
ՀԱՊԿ-ի հետ կապված ամենակարևորը ինչն է – 20։10
Անհեթեթություն՝ գուգլի քարտեզներով երբեք ոչ մի պետություն իր սահմանները չի որոշել- 27։00
Մենք իրավունք չունեինք, որ փողոցից մարդիկ հայտնվեն ու խաղան պետության ու ժողովրդի ճակատագրի հետ – 35։00
Նրա (Փաշինյանի) մի խոսքից հետո ԱԺ-ի դիմաց հսկայական բազմություն հավաքվեց...Ոչ մի անգամ այս թվով մարդիկ չէին հավաքվել։ Բա ուր էին կուսակցությունները, թող գային, առաջնորդեին, տանեին և խնդիրները լուծեին— 39։20
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան