ՄՊՀ-ն հակամրցակցային համաձայնության դեպք է բացահայտել Երևանի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների գնման ընթացակարգերում
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է Երևան քաղաքապետարանի կողմից 2017-2021 թվականների ընթացքում ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման և հողային պաստառով (գրունտային) փողոցների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերը, ինչի արդյունքում Երևանի քաղաքապետարանի և թվով 27 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարուցվել է վարույթ:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2020 և 2021 թվականների գնման ընթացակարգերի շրջանակներում անցկացվել են գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցություններ, որոնցում տեղ է գտել որոշակի օրինաչափություն: Մասնավորապես՝ գնման ընթացակարգերի մասնակից 8 ընկերություններ գործել են համաձայնեցված. մշակել են գնման ընթացակարգերին մասնակցելու այնպիսի մեխանիզմ, որի միջոցով հնարավորություն են ստացել ընտրված մասնակից ճանաչվել նախապես միմյանց հետ պայմանավորված չափաբաժինների մասով:
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում վարչական շրջաններում ընկերությունների միջև ոչ օբյեկտիվ չափանիշների կիրառմամբ աշխատանքների կատարման տարածքների բաշխում իրականացնելու համար, ինչը որակվել է որպես պետական մարմնի կողմից հակամրցակցային գործողություն: Ընդհանուր առմամբ ավելի քան 130 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել թվով 8 ընկերությունների նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնության կնքման համար, իսկ 19 ընկերությունների մասով վարույթը կարճվել է:
Հանձնաժողովի որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ :
Հարակից հրապարակումներ`
- «Սիլ Մաազա»-ն սպառողներին աղբյուրի ջրի փոխարեն քլորացված ջուր է վաճառել ու տուգանվել 4 մլն դրամով
- ՄՊՀ-ն խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում