Ներկայում մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն. Ավինյանն ընտրվեց փոխքաղաքապետ
«Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնին առաջադրելու հարցը, գիտեք, երկար ժամանակ է քննարկվում է և կարծում եմ, որ պարոն Ավինյանը, միանալով մեր թիմին, հնարավորություն կունենանք պետական ապարատում աշխատելու ընթացքում ունեցած փորձը նաև կիրառել Երևանում և համայնքի առջև ծառացած խնդիրները համատեղ ուժերով լուծմանը»,- Երևանի ավագանու այսօրվա՝ սեպտեմբերի 23-ին, արտահերթ նիստում հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետը ներկայացրեց օրակարգային առաջին՝ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ ընտրելու հարցը՝ մինչ այդ օրակարգից հանելով 4 նախագիծ և թողնելով 19-ը:
Տիգրան Ավինյանն իր խոսքի սկզբում խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել սեպտեմբերի 13-14-ին սահմանին զոհվածների հիշատակը, որից հետո հայտարարեց. «Նախորդ շաբաթ Հայաստանը ենթարկվեց Ադրբեջանական հերթական ագրեսիային և ստիպված եղանք կրկին մարտի դաշտում պաշտպանել մեր ինքնիշխանությունը և սահմանները»:
Ավինյանի խոսքով՝ այն ոչ թե պետք է ընկճի բոլորին, այլ սթափութայն և քրտնաջան աշխատանքի մասին հիշեցում լինի:
«Զինվորների հերոսությունը պետք է պարտավորեցնի ուժեցացնել տնտեսությունը և զինել բանակը, հզորացնել պետությունը»,-ասաց փոխքաղաքապետի թեկնածուն և հավելեց. «Ըստ էության, ներկայում մեզ համար դիմադրությունն ու պայքարը, պարզապես, այլընտրանք չունեն»:
Հայտնելով, որ «Իմ քայլը» խնբակցությունից հարցրել են, թե արդյո՞ք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ՝ Տիգրան Ավինյանն ասաց. «Ես վստահաբար և անկեղծորեն ուզում եմ ասել, որ անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից, ինձ համար մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին և երևանցիներին»:
Ավինյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին և ավագանուն իրեն այդ պաշտոնում աշխատելու հանրավորություն տալու համար:
Քվեարկությանը մասնակցած ավագանու 46 անդամից 44 կողմ արտահայտվեց Տիգրան Ավինյանի թեկնածությանը, երկուսը ձեռնպահ մնացին:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը հավակնում է դառնալ ՔՊ վարչության նախագահ
- «Հրապարակ». Առաջիկա օրերին պաշտոնին հրաժեշտ կտա Կենտրոնի թաղապետը. Տիգրան Ավինյանը շարունակում է Երևանի ստվերային կառավարումը