Բլինքենը հայտնել է հոր մահվան մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ մահացել է իր հայրը՝ Դոնալդ Բլինքենը՝ Հունգարիայում ԱՄՆ նախկին դեսպանը, որը իրեն ոգեշնչել է ընտրել դիվանագետի մասնագիտությունը։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իմ ընտանիքը կորցրել է ծնողին ու պապիկին, սիրո և ոգեշնչման աղբյուր հորս՝ Դոնալդ Բլինքենին»,-ուրբաթ օրը գրել է դիվանագետը Twitter-ի իր անձնական էջում։
Նա նշել է, որ Դոնալդ Բլինքենը ծառայել է ԱՄՆ բանակի օդային կորպուսում, եղել է ԱՄՆ դեսպան, Մարկ Ռոթկո հիմնադրամի նախագահ և Նյու Յորքի պետական համալսարանի նախագահ։
«Հայրս ինձ ոգեշնչեց պետական ծառայության մեջ: Նա ապրում էր պարկեշտ, համեստ և արժանապատիվ կյանքով: Նա սիրում էր իր կնոջը` Վերային և իր ընտանիքին: Նա հիանալի կյանք կերտեց և ինձ նվիրեց այս հիանալի կյանքը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Բլինքենի հայրը 96 տարեկան էր։ Պետքարտուղարության պաշտոնյան, ով հարցազրույց է տվել գործակալությանը, ասել է, որ Դոնալդ Բլինքենը «անձայն է մահացել» Նյու Յորքի Լոնգ Այլենդում գտնվող իր տանը:
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենը կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը
- Բլինկեն. ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 368 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի
- Բլինկենը խոսել է Ուկրաինայի տարածքային զիջումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա